Panorama.am-ը գրում է.

«Շատ ուրախ եմ գտնվել այստեղ։ Ինձ համար սահմաններ չկան։  Ամեն ինչ մարդու գլխում է։  Դա հավատքն է դա»,- Հանրապետության հրապարակում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված գալա-համերգին ասաց ֆրանսիացի երգչուհի ZAZ-ը։

Նա նշեց, որ հնարավորություն է ունեցել հանդիպել  աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, նրա հետ ժամանակ անցկացնել, փոխանակումներ ունենալ։

«Տարօրինակ է գալ այստեղ ու նրան այստեղ չտեսնել։ Բայց ես իրեն լսում եմ, իր ձայնը լսում եմ, կատակները լսում եմ։ Նա չէր ցանկանա, որ մենք տխուր լինենք»,- ասաց երգչուհին՝  նշելով, որ իր ուրախ երգերից մեկն է այժմ կատարելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել