Panorama.am-ը գրում է․

Հոկտեմբերի 11-ը 2012 թվականից նշվում է որպես աղջիկների օր։ Նման օր հռչակելը նպատակ ունի ցույց տալ ու լուծել այն խնդիրները, որոնց բախվում են աղջիկները, ինչպես նաև հիշեցնել նրանց հնարավորությունների ընդլայնման ու իրավունքների պաշտպանության մասին։

ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարակված վիճակագրության համաձայն,  այսօր երիտասարդների ¼-ը, որոնց մեծ մասը կանայք են, չեն աշխատում ու կրթություն չեն ստանում։ Նշվում է, որ զարգացող երկրներում ապրող 1 մլրդ երիտասարդ, որից 600 մլն-ն աղջիկներ են, հաջորդ տասնամյակում աշխատանքի շուկա են մուտք գործելու։ Հաշվի առնելով ներկա խնդիրները,  նրանք ստանալու են ցածր աշխատավարձ, բախվելու են շահագործման խնդրին։

«Այս օրը մենք կոչ ենք անում աշխատել բոլոր աղջիկների հետ՝ կրթության հնարավորությունների ընդլայման համար, նրանց խնդիրների լուծման համար նոր ուղիներ գտնել, կոչ անել  միջազգային հանրությանը ապահովելու հաջող մուտք դեպի աշխատանքի շուկա»,-ասված է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ։

Աղջիկները և կանայք՝ Հայաստանում։

Հայաստանում  այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը  2 969.8  է, որից 1 560.9-ը՝ կանայք։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը 2018թ. հունվար-հունիսին կազմել է 111.7 տղա՝ 100 աղջկա հաշվով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել