Հեքիատը չկայացավ: Կյանքում չէի պատկերացնի, որ Բավարիայի հաղթանակից կտխրեմ: Բայց մյուս կողմից, արդար էր, իհարկե: Երրորդ եզրափակիչում Բավարիային պարտվել չէր կարելի, լրիվ հայի բախտ էր արդեն ստացվելու: Ռոբենի չխփած գոլը 2010-ին Հոլանդիայի կազմում մինչեւ հիմա մղձավանջի պես եմ հիշում՝ տղեն պիտի գոնե մի անգամ հաղթեր բարձրագույն մակարդակում: Հայնքենսը գնում էր՝ մարդը ծնվել է 1945-ի մայիսի 9-ին (!!!), չարժեր, որ էս խաղում պարտվեր: Դե տենց որ գնանք, Ռիբերին էլ իրա դարդերով....: Բայց միեւնույնն է, սպասում եմ Յուրգեն Քլոփի ռեւանշին՝ այսօրվա ֆուտբոլի ուրախությունն է ինքը ու ինչ որ տեղ նույնիսկ մարդանց հույսերի մարմնավորումն առ այն, որ փողն ու "պրախոդը" չի ամեն ինչ որոշղը, այլ նաեւ ուրախությունը, համարձակությունն ու ստեղծագործությունը: Դրա համար էին շատերը Դորթմունդին երկրպագում, որովհետեւ բոլորս սիրում ենք այդ սյւոժեն, որը Բորուսիան այս տարի պարգեւեց միջազգային ասպարեզում: Շատ լուրջ ստացվեց գրառումս: Բայց էս էր: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել