Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդներն աճել են 9.2 տոկոսով»:
Այստեղ սխալ է ամեն ինչ։
Նախ՝ նման բաներ հաճախ ասում էր նաև Ս. Սարգսյանը։ Մի քանի անգամ հակադարձեցինք, էլ չկրկնեց։
Երկրորդ՝ պարտավոր էր նշել՝ մայիս-սեպտեմբերը համեմատել է նախորդ նախորդ տարվա մայիս-սեպտեմբերի՞ն, նախորդ դեկտեմբեր-ապրիլի՞ն, թե՞ լոկ ապրիլի հետ, չէ՞ որ սեզոնային գործոն կա։ Դա սխալ համեմատություն է։ Եթե նախորդ տարվա հետ ենք համեմատում, ապա՝
Երրորդ՝ սկսենք ավանդներից։ Հաշվարկի 3 ձև կա՝ դրամով, դոլարով և/կամ եվրոյով։ Դրամով։ Ճիշտ մեթոդաբանությունն է՝ ընթացիկ ժամանակաշրջանում նախորդ շրջանի համեմատ՝ ավանդներ x տվյալ արժույթով ավանդի տոկոս x տնտեսական աճի տոկոս։ Այսպիսով՝ որպեսզի ՀՀ-ում ավանդները հարաբերականորեն չպակասեին, նրանք պետք է աճած լինեին 9.5+7.7=17.2%։ Այստեղ չնչին անճշտություն կա՝ 7.7-ն ութամսյա տնտեսական աճն է (9 ամսվա տնտեսական աճը հրապարակված չէ)։ Նույնը հաշվում ենք դոլարով և/կամ եվրոյով։
Երրորդ՝ ակտիվներն աճել են 7%-ով։ Պիտի լիներ՝ 17.2% + բանկային սպրեդի % (վարկի տոկոսի և ավանդի տոկոսի տարբերություն), այսինքն՝ մոտ 20%։
Չորրորդ՝ վարչապետի իրավասության մեջ ԿԲ-ն չի մտնում։ Ուրեմն՝ թող ինքն էլ այդ թվերը հայտարարի։ ԿԲ-ից էլ թիվ պետք չէ վերցնել, դրանք միշտ ստում են։
Հինգերորդ՝ վարչապետին պետք է մտահոգի տնտեսության վիճակը։ 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ։ Առաջինն էլ մի բան չէր։ Հիմա ներդրումների իսպառ բացակայության պայմաններում աճում է պահանջարկը վարկի նկատմամբ, իսկ այստեղ ոչ մի լավ բան չկա։