Armenpress.am-ը գրում է․

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին ժամը  12:00-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված Երևանի ավագանու նիստում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ասաց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Նրա խոսքով`նիստին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական և հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչներ, պատվավոր հյուրեր:

Ավագանու առաջին նիստի ժամանակ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը: «Իմ քայլը» դաշինքից ընտրվեց  Էդուարդ Ավետիսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Մարկոս Հարությունյանը, «Լույս» խմբակցությունից  Անի Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել