Newmag.am-ը գրում է.
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Դեսպանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին և հանդիպման վերջում նվիրել ԱՄՆ նախագահ Ջոն Ադամսի մասին գիրքը։
Գրքի մասին
«Ջոն Ադամս» գիրքը նոր չէ։ Այն հրատարակվել է 2001 թվականին և պատմում է ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկի և այդ երկրի 2-րդ նախագահ Ջոն Ադամսի մասին։ Հեղինակը ամերիկացի հայտնի պատմաբան Դեյվիդ Մաքոլոն է։ Հենց այս գրքի համար 2002 թվականին նա արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ Դրան հետևել են 2 տասնյակից ավելի գրական մրցանակներ։
Դրան հետևել են 2 տասնյակից ավելի գրական մրցանակներ։
Գրքի հիման վրա 2008 թվականին HBO ընկերությունը նկարահանել է 7 մասանոց գեղարվեստական ֆիլմ։ Ջոն Ադամսին մարմնավորել է դերասան Փոլ Ջիամատտին։ Ֆիլմն իր հերթին արժանացել է ռեկորդային՝ 4 Ոսկե Գլոբուսի և 13 Էմմի մրցանակի՝ սահմանելով բացարձակ ռեկորդ բազմամասանոց գեղարվեստական ֆիլմի համար։
Հետաքրքրական է, որ ի սկզբանե պատմաբանը ցանկացել է գրել Ադամսի և Ջեֆֆերսոնի մասին։ Սակայն, ավելի քան 6 տարի Ադամսի կենսագրությունը ուսումնասիրելուց հետո, որոշել է կենտրոնանալ ԱՄՆ 2-րդ նախագահի վրա։ Ավելին, պատմաբանն այցելել է բոլոր այն վայրերը, որտեղ ապրել և աշխատել է գրքի և ամերիկյան ազգի հերոսը։
Նախագահի նամակագրությունը
Ըստ պատմաբանների և գրաքննադատների, գրքի ամենաարժեքավոր հատվածը նախագահ Ջոն Ադամսի մինչև այդմ չհրապարակված նամակագրություններն են։ Պատմաբանը մանրամասն ներկայացել է ԱՄՆ նախագահի և նրա կնոջ՝ Աբիգեյլ Ադամսի նամակները, նրանց հարաբերությունն անվանելով «ամերիկյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։