Առաջին երկու կետով Ծառուկյանը պարտավորվում է աջակցել խորհրդարանը ցրելու գործում, իսկ մյուս երկու կետերով Փաշինյանը պարտավորվում է

1․ չխանգարել ԲՀԿ-ին մտնել հաջորդ խորհրդարան․ «Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա»,

և 2․ չխոչընդոտել Ծառուկյանի բիզնես գործունեությանը․ «Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել․․․ Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»։

Իսկ ՀՀԿ-ի պատգավավորները հանձնվել են որոշակի պայմաններով, ինչի համար հանդիպել են փոխվարչապետերի հետ, այլ քննարկման թեմա նրանք չունեին էլ։

Հեղափոխություն-հակահեղափոխություն թեման ավարտված է։ Մնում է նոր թեմա գտնել փողոցին զբաղեցնելու համար։ Հաջորդ թեման կարող են լինել արտաքին վտանգներն ու արտաքին թշնամին, որոնց դեմ ազգը պետք է համախմբվի վարչապետի շուրջ։

Այդ ընթացքում հարցեր տալը, կասկածներ հայտնելը, ապագայի մասին քննարկումներ կազմակերպելը նույնպես կդիտարկվի որպես հակահեղափոխական գործունեություն։ Քոչարյանի լրտեսներին սկսելու են փոխարինել Ալիևի, Էրդողանի, հատուկ դեպքերում՝ Պուտինի լրտեսները։

Հնարավոր է, որ եկող ընտրությունների ժամանակ հիմնական թեման լինեն արտաքին խնդիրները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել