ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Անչափահասը ճանաչվել է տուժող։

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում` տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան  ստորաբաժանումներին։ 

ՔԿ-ից խնդրում են տեսապատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել