Բարսելոնայի Սան Անդրեու գերեզմանատանը հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել համաշխարհային ճանաչում վայելող օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորության արարողությունը:

BBC-ի հաղորդմամբ՝ արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ մշակութային գործիչներ, Իսպանիայի քաղաքական էլիտայի, թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետ Պեդրո Սանչեսն ու թագուհի Սոֆյան:

Աղբյուրը հավելում է, որ սոպրանոն հուղարկավորվել է ծնողների կողքին:

Կաբալյեն մահացել է 85 տարեկանում: Նրա կարիերան տևել է 5 տասնամյակ: Այդ ընթացքում տաղանդաշատ իսպանուհին իր ձայնի շնորհիվ միջազգային աստղ է դարձել՝ ելույթ ունենալով աշխարհի ամենահեղինակավոր բեմերում:

Երգչուհին մի շարք առողջական խնդիրներ է ունեցել ու նախորդ շաբաթ բուժվում էր Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում:

1985թ. նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել, իսկ 1993թ. երգչուհին սրտի վիրահատություն էր տարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել