Բրիջիթ Մակրոնը, որը վերջերս էր ներկայացել հանրությանը մանուշակագույն ոճային զգեստով, Փարիզում գեղեցիկ զգեստով Իսպանիայի թագավորական ընտանիքի հետ է հանդիպել, գրում է Daily Mail-ը:
Իսպանիայի թագավորը և նրա կինը`Լետիցիան, Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել իսպանացի նկարիչ Խուան Միրոյի նկարների ցուցահանդեսին ներկա գտնվելու համար:
Այդ կապակցությամբ Բրիջիթը կրում էր մարմնագույն երանգի կարճ զգեստ` 60-ականների ոճով, բարձր օձիքով և երկար թևքերով: Զգեստը Ֆրանսիայի առաջին տիկնոջ կերպարն ավելի վառ է դարձրել:
Կերպարը համալրել են սև կոշիկները և սև պայուսակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել