Խնդրում եմ տարածել և օգնել մեզ։
«Veolia ջուր» պաշտոնական էջ, այսօր առավոտից «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում ջրհեղեղ է ձեր անպատասխանատու, անմարդկային ու անտարբեր վերաբերմունքի պատճառով։
Խնդրում եմ իմ իրավաբան ընկերներին մեզ օգնել դատարան ներկայանալ հայցով, քանի որ այլևս հնարավոր չէ շարունակել աշխատել, երբ առավոտյան բացում ես կենտրոնի դուռն, ու ամբողջ հատակը վերածված է լողավազանի։
Մենք մարդավարի խոսեցինք ձեզ հետ, բայց երևում է՝ այդտեղ մարդիկ չկան:
Հաշմանդամություն ունեցող տասնյակ երեխաներ՝ ՀՀ մարզային շրջաններից և Երևանից, գալիս են և մնում առանց վերականգնողական բուժման: Դուք պատասխանատո՞ւ եք նրանց ծախսած տրանսպորտային միջոցների, ժամանակի համար։ Իհարկե ոչ, դուք նույնիսկ ձեր աշխատանքի համար պատասխանատու չեք:
Այլևս անհնար է։ Եթե 2-3 օրում այս հարցը չլուծվի, հավաքվելու ենք և գանք ձեր գրասենյակ, իսկ մենք շատ ենք։
Խելքի եկեք, եթե, իհարկե, ունեք նման հնարավորություն:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia
Երևանի քաղաքապետարան