Հետևելով ոստիկանապետի աշխատանքին` հանգում եմ այն մտքին, որ ժամանակն է կադրային բարեփոխումների: Վլադիմիր Գասպարյանը սկսել է աշխատել շատ տարբեր ռանգի չինովնիկների փոխարեն ոչ այն պատճառով, որ նրանց շատ է սիրում, այլ պետության և ժողովրդի համար: Սակայն այս դժվարին օրերին մեր երկրին մտահոգ պաշտոնյաներ են պետք, այլ ոչ ժողովրդից խուսափող և միայն սեփական մաշկի մասին մտածող պորտաբույծներ: Այս ամենում մի հետաքրքիր փաստ կա. այնտեղ, ուր այցելում է ոստիկանապետը, ժողովրդի մոտ հավատ և հույս է արթնանում: Մնում է՝ կատարողները չկոտրեն այդ հավատն ու հույսը` հակառակ պարագայում մենք կունենանք արտագաղթի նոր ալիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել