Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՐՈՇ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ. սգո օրերին Հայաստանի Հանրապետության դրոշը պաշտոնապես պետք է իջեցվի։
Իմ կողմից արված լուսանկարներում պարզ երևում է, որ պետական որոշ կառույցներ, խախտելով օրենքը, («համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի ազգային հերոս, Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին եւ առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը», այն է՝ հոդված 4. Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:
ՀԳ. Որոշ կառույցներում ոչ թե ԻՐԱՎԻՃԱԿ է փոխվել, այլ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ:
ՀԳ.1. Արդարադատության նախարարության աշխատակիցն օրենքի պահանջը կատարեց իմ զգուշացնելուց րոպեներ հետո: