Իմ չափ չսիրեք Շարլ Ազնավուրին, ուղղակի ես կարծում եմ, որ սգո օր հայտարարելու փոխարեն`պետք էր հիշատակի օր հայտարարել :)համազգային սգո օր հայտարարում են այլ դեպքերում, որոնք , տա Աստված չունենանք , իսկ փառահեղ կյանքով ապրած , 94 տարեկանում , կարելի է ասել, երջանիկ մահով մահացած մարդուն պետք է ճանապարհել հավուր պատշաճի, բայց ոչ `սգո օր հայտարարելով : Կարելի էր մի ամբողջ հիշատակի օր ունենալ , քաղաքը , երկիրը լցնել Շարլով , ամեն տարի այդ օրը նվիրել Շարլին , բայց դե մշակույթի կուրատորների խնդիր ունենք երկրում , որովհետև այս ոլորտում գոնե հաստատ ոչ ոք իր տեղում չէ`վերևից ներքև :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: