Դեռահասներին հաջողվում է մերկ ձեռքերով ազատել շանը, որի շուրջ հսկայական օձ էր փաթաթվել։

Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ փայտերով զինված երեք երեխա փորձում են շանն ազատել օձից: Տեսանյութում երևում է, թե ինչպես է սողունը կապել  կենդանու հետևի ոտքերը։

Շան փրկիչները սկզբում փայտերով են փորձում հարվածել օձին և ստիպել նրան հեռանալ, սակայն տեսնելով, որ դա օգուտ չի տալիս, որշում են մերկ ձեռքերով պայքարել օձի դեմ:

Արդյունքում օձը ետ է սողում, իսկ շունը կարողանում է փախչել: Թե երբ և որտեղ է տեսանյութը նկարահանվել, չի նշվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել