«Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տար­վա հունվար-օգոստոս ամիսներին, նա­խորդ տարվա նույն ժամանակահատ­վածի համեմատ, զգալի նվազել են՝ կոնվերտորային պղնձի՝ 2.2 տոկոսով: Այս տարվա 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն են բավակա­նին նվազել՝ 19.9 տոկոսով: 

«Ժողո­վուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզեց՝ անցած տարվա հունվար-օգոստոսին ար­տադրվել է 280 հազար 100 տոննա պղնձի խտանյութ՝ այս տարվա նույն ժամանակահատվածի 224 հազար 300 տոննայի դիմաց: 

Սա նշանակում է, որ իրականում արդյունաբերությունում լուրջ անկում ունենք: Մինչդեռ հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը: Հան­քարդյունաբերության մասով այս տարվա հունվար-օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրված անկումը կազմել է շուրջ 10.4 տոկոս:

Ըստ մաս­նագետների՝ պատճառը հանքարդյու­նաբերական ընկերությունների պարապուրդն է: Չէ՞ որ Հայաստանի խոշ­որ ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-Ն դադարեցրել է Թեղուտի հան­քավայրի շահագործումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել