Հնդկաստանում տղամարդը ինքնասպան է եղել սեփական հարսանիքից հետո, գրում է AsiaOne-ն։

26-ամյա Սելադուրայը ապագա կնոջ հետ ծանոթացել է աշխատանքի վայրում։ Հարսանիքից հետո նրա տուն տեղափոխված կինը նկատել է, որ տունը զուրկ է սանհանգույցից։ Կինը չի կարողացել համակերպվել այն մտքին, որ կարիքները պիտի հոգա փողոցում և հեռացել է ամուսնուց։

Հաջորդ օրը Սելադուրայը, աշխատանքից վերադառնալով, ինքնասպան է եղել՝ մի գրություն թողնելով, որտեղ նա ներողություն է խնդրել իր ընտանիքից և ասել, որ չմեղադրեն իր կնոջը։

Նշենք, որ Հնդկաստանում բնակչության 60 տոկոսը հնարավորություն չունի սանհանգույցից օգտվելու և կարիքները հոգում է փողոցում։ Հակասանիտարական այդ վիճակը հանգեցնում է նրան, որ երկրում ամեն տարի 140 հազար երեխա է մահանում համաճարակներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել