168.am-ը գրում է.

Հոկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ից մինչ 21:00-ն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո:

Բացվելու է սգո մատյան՝ ի հիշատակ Շանսոնյեի:

«Ցանկացողները կարող են գալ գրառում կատարել և ծաղիկներ խոնարհել»,- ասված է ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել