Ռուսաստանի Կոստրոմայի մարզում AS-350 ուղղաթիռի կործանման հետևանքով, նախնական տվյալների համաձայն, մահացել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Այդ մասին հաղորդել է ТАСС-ը:

Տեղեկությունը հաստատել է Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը:

«Մենք տեղյակ ենք այս իրավիճակի մասին: Նախնական տվյալներով՝ Սահակ Ալբերտովիչը գտնվել է ուղղաթիռի ուղևորների մեջ», - ասել է նա:

Սահակ Կարապետյանը 2006-2016թթ. ղեկավարել է ՌԴ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչությունը, իսկ 2016-ից աշխատել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում՝ համակարգելով միջազգային համագործակցության հարցերը:

Տեսանյութը՝ ստորև․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել