Արմավիրի մարզում տեղի ունեցած աղետալի կարկտից հետո գյուղնախարար Սերգո Կարապետյանը դիմել էր գործարարներին և հասարակությանը, որպեսզի ամեն մեկն իր կարողության չափով օգնի կարկտից տուժած հողօգտագործողներին, դրամական միջոցներ ուղարկելով ` «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման» հիմնադրամ, ՎՏԲ Հայաստանյան բանկի գլխավոր գրասենյակ, հաշվեհամար` AMD 16048518661500: ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը մեզ հետ զրույցում նշեց աջակցողներին: Ստորև ներկայացնում ենք այդ ցուցակը:
ՀՀ գյուղանտեսության նախարար Սերգո Կարապետյան- 300 հազար դրամ
«Արտֆուդ» ընկերություն- 2 մլն դրամ
«Մուշ» ընկերություն-50 հազար դրամ
«Նոյան» բնական հյութերի գործարան-2 մլն դրամ
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյան- 150 հազար դրամ
«Աթենք» ընկերություն- 300 հազար դրամ
«Երևանի կոնյակի գործարան»- 500 հազար դրամ
«Գյումրի» գարեջրի գործարան 300.000 դրամ:



