«Ես հրահանգել եմ հրամանագիր պատրաստել ՀՅԴ ու ԲՀԿ նախարարներին աշխատանքից ազատելու համար, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց նաև, որ աշխատանքից ազատված են նաև ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական ներկայացուցիչ բոլոր մարզպետները։

Փաշինյանը նախարարների ազատման հրամանները ստորագրեց հենց Բաղրամյան պողոտայում:

Նշենք, որ ներկայիս կառավարությունում ԲՀԿ նախարարներ էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանը։

ՀՀ կառավարության կազմում ՀՅԴ-ից նախարարներ են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել