Բաղադրություն

9 ճ.գ. ջուր

2 ճ.գ. շաքարավազ

150 գ ճզմած կիվի

200 գ ճզմած մանգո

200 գ ճզմած ազնվամորի

Պատրաստման եղանակ

Ջրով և շաքարավազով շաքարահյութ եփել, յուրաքանչյուր ճզմած մրգի մեջ 3 ճ.գ. շաքարահյութ լցնել: Վերցնել սովորական պլաստիկե բաժակներ, յուրաքանչյուրի մեջ լցնել մի տեսակի մրգային պյուրեն, սառեցնել սառցարանում մոտ 30-40 ր., այնուհետև լցնել մյուսը, կրկին սառեցնել և վերջում ավելացնել վերջին տեսակի պյուրեն՝ մեջտեղում պաղպաղակի փայտիկ խրելով:

Մրգերն ու հատապտուղը կարող եք փոխարինել մեկ այլով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել