Armenpress.am-ը գրում է.

Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը,  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուներն են կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն:

Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթնաժողովը կկայանա Երևանում: Գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 7-ից, իսկ բուն գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում «Թումո» կենտրոնում  բիզնես ֆորում կանցկացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել