168.am-ը գրում է.

Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Օպերային երգիչը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Լեգե′նդ: Հանգչիր խաղաղությամբ իմ թանկագին Շառլ: Քո գոյությունը մեզ շատ ուրախություն է տվել, և քո հիասքանչ արտիստիզմը երբեք չի կորչի և չի մոռացվի:  Թող Աստված օրհնի քո հոգին և պահի: Ցտեսություն, Շառլ»:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վախճանվել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել