Armenpress.am-ը գրում է.

Հայկական և համաշխարհային սպորտի ներկայացուցիչները ևս իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը լուսանկար է հրապարակել լեգենդար երգչի հետ: 

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյան իր Twitter էջում գրել է. «Մեծագույն սգո օր է մեզ համար: Ազնավուրը միավորում էր մարդկանց իր արվեստով: Շնորհակալություն քեզ մաեստրո այն ամենի համար, ինչ դու արեցիր Հայաստանի համար: Միշտ կհիշեմ այն առիթները, որոնց ժամանակ առիթ եմ ունեցել խոսելու ձեզ հետ»:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրել է, որ մանկուց երազել է տեսնել և սեղմել մեծագույն շանսոնյեի ձեռքը: «Մարդիկ քեզ կկարոտեն: Լեգենդները երբեք չեն մահանում»,-գրել է Ջուլֆալակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել