Wnews.am-ը գրում է.

Երեկ 94 տարեկանում կյանքից հեռացավ հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը։

Wnews.am-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի ընտանիքը։

Շառլ Ազնավուրի ստեղծագործական գործունեության մասին հազարավոր հոդվածներ են գրվում, սակայն նրա անձնական կյանքի մասին անդրադարձները քիչ են։ Հայտնի է, որ հայ մեծանուն երգիչն ամուսնացել է երեք անգամ։
Նրա առաջին երկու ամուսնությունները երկար չեն տեւել։ «Մարդիկ սխալվում են եւ դա նորմալ է։ Երբ առաջին անգամ ամուսնացա, շատ երիտասարդ էի, առաջին կինս եւս. նա 17 տարեկան էր, իսկ ես՝ 21։
Միշլինն ինձ դուստր է պարգեւել՝ Սեդային։ Մեր ամուսնությունը տեւեց հինգ տարի։ Իմ երկրորդ կինն Էվելինն էր։ Սա բոլորովին այլ պատմություն է, որը եւս կարճ տեւեց եւ կրկին սխալ ընտրություն էր»,- պատմել է Ազնավուրը։

The Armenian-French songwriter and cinema actor Charles Aznavour with his third wife, the Swedish Ulla Thorsell. France, 1970. ©MP/Portfolio/Leemage

Ազնավուրն իր երրորդ կնոջ հետ

Իր երրորդ կնոջ հետ Շառլ Ազնավուրն արդեն գրեթե կես դար է ապրել։ Նա ազգությամբ շվեդ Ուլլա Տոպսելն է։ Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 1967 թվականին Լաս Վեգասում, որից հետո նաեւ՝ Ֆրանսիայի հայկական եկեղեցում։
«Հնարավոր չէ ամուսնանալ եւ նրան էլ ստիպել լինել նույնպիսին, ինչպիսին դու ես։ Անհրաժեշտ է գտնել փոխզիջումային տարբերակներ, միշտ ընտրել ինչպես ապրել եւ մտածել։ Հատկապես կարեւոր է ինչպես մտածել։ Ինձ համար դա դժվար չէ. ես տեսել եմ, թե ինչպես էին ապրում իմ ծնողները, չնայած, նրանց համար ավելի հեշտ էր, քանի որ նրանք երկուսն էլ հայ էին։Ես հայկական ծագումով ֆրանսիացի եմ, իմ ծնողները հայկական եկեղեցու հետեւորդներ էին, իսկ Ուլլան շվեդուհի է եւ բողոքկանների ընտանիքից։ Դա մեզ չի խանգարում։ Բողոքականների մոտ ամեն ինչ հակիրճ է. նրանց մոտ ընդունված չէ ասել մի բան, մտածել մեկ այլ բան, ինձ դուր է գալիս բնավորության այդ գիծը»,- նշել է շանսոնյեն։

aznavur1
Սեդան Շառլ Ազնավուրի ավագ դուստրն է։ Սովորել է Փարիզի հայ կուսանաց քոլեջում, երաժշտական դպրոցներում։ 1960-ականներից սկսել է երաժշտական կարիերան, տեղափոխվել է ԱՄՆ, համերգներ է տվել Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսիի հետ։ 1988 թ. թողարկել է հայկական ավանդական երգերի ալբոմ։ Հոր հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։
Նա երկու երեխա ունի, այժմ ապրում է Քալիֆորնիայում։

aznavur2

Ըստ որոշ տեղեկությունների, առաջին ամուսնությունից Շառլ Ազնավուրը նաեւ որդի ունի, սակայն նա երբեք այդ մասին չի նշել։
Երկրորդ ամուսնությունից Շառլ Ազնավուրը զավակներ չունի։ Ինչպես ինքն է պատմել, կինը չէր ցանկանում երեխաներ ունենալ եւ հենց դա էլ իրենց բաժանման պատճառն էր։

1956թ. ծնվեց Ազնավուրի որդին՝ Պատրիկը, ով, ցավոք, երիտասարդ տարիքում մահացավ։

Ահա թե ինչ է պատմել Շառլ Ազնավուրը. «Մի անգամ ես կարճ սիրավեպ ունեցա մի կնոջ հետ։ Մենք խաղաղ կերպով բաժանվեցինք, իսկ մի քանի ամիս անց այդ կինն ինձ ասաց, որ երեխայի է սպասում։ Ես անկեղծորեն ուրախացա եւ խոստացա, որ կօգնեմ իրեն։ Ես առաջարկեցի երեխային իմ ազգանունը տալ եւ պաշտոնապես ընդունել հայրությունը, սակայն նա իմ առջեւ նախապայման դրեց. կամ ամուսնանում ենք կամ նա ամուսնանում է իր երկրպագուի հետ, իսկ ես մի կողմում եմ մնում։ Ես ընտրեցի երկրորդ տարբերակը։ Մոտ տասը տարի անց, ի դեպ այդ տարիների ընթացքում ես փորձում էի գտնել նրան, հանդիպել որդուս, սակայն անօգուտ, նա ինձ ինքը գտավ։ Պարզվեց, որ իր ամուսնությունը քանդվում է, ամուսինը հարբում եւ ծեծում է Պատրիկին։ Նա ինձնից խորհուրդ էր հարցնում։ Այդ ժամանակահատվածում ես արդեն նոր ընտանիք ունեի եւ ես առաջարկեցի, որ Պատրիկը եւս մեզ հետ ապրի։ Զավակներս շատ ջերմ ընդունեցին Պատրիկին։ Նա լավ էր սովորում, բարի էր։ Չափահաս դառնալուց հետո նա որոշեց ինքնուրույն ապրել եւ հեռացավ ինձնից։ Ես նրան մի փոքրիկ ստուդիա գնեցի, որտեղ մի օր նրան մահացած գտան։ Նրա քսան տարին նոր էր լրացել։ Մահվան պատճառը ալկոհոլն էր ու դեղահաբերը։ Մինչ օրս պահում եմ նրա նամակները, որոնք նա ինձ գրում էր դպրոցից, ես հաճախ եմ նրան հիշում եւ լաց լինում»։

aznavur3
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել