«Հիմարի ականջներին բան մի ասա, որովհետև նա կանարգէ քո խոսքերի իմաստությունը»:

«Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը, իսկ փառքից առաջ գնում է խոհեմությունը»:


«Անունը ավելի ընտիր է շատ հարստությունից. արծաթից ու ոսկուց շնորհքն է լավ»:


«Մի ուտիր չարաչք մարդու հացը և նրա կերակուրներից մի ցանկանար: Որովհետև ինչպես որ իր սրտում հաշիվներ անողն է, այնպես էլ նաա քեզ կասի՝ կեր, խմիր, բայց սիրտը քեզ հետ չի:

Այն պատառը, որ կերել ես, կփսխես. և դու կորցրել ես այն անուշ խոսքերդ»:


«Իմաստությունը հասկացողի առաջին է, բայց հիմարի աչքերի համար՝ աշխարհի ծայրում»:


«Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է մի գեղեցիկ կին, որ խոհեմություն չունի»:

«Ոտքդ սակավ հաճախե ընկերիդ տունը, միգուցե քեզանից կշտանա և զզվէ քեզանից»:


«Պաղ ջուր է սրտի համար բարի լուրը հեռու երկրից»:


«Իր տունը տանջողը քամի կժառանգե, և հիմարը կծառայե իմաստուն սիրտ ունեցողին»:


«Հիմարի բերանը կործանում է իր համար և շրթունքները՝ որոգայթ իր անձի համար»:

«Ով որ զսպե իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղությունից կպահե»:

«Կա ոսկի և շատ գոհարեղեն, բայց պատվական գործիք են գիտուն շրթունքները»:


«Քաղցր է մարդու համար ստության հացը, բայց հետո բերանը լցվում է խիճով»:


«Անզգամ մարդը պնդացնում է իր երեսը, բայց նա որ ուղիղ է, քննում է իր ճանապարհը»:


«Մի ընկերանա բարկության տեր մարդու հետ և բորբոքվող մարդու հետ մի գնար»:


«Ճշմարտություն շահիր և մի ծախիր. նաև իմաստություն, խրատ և հանճար»:


«Լսիր քո ծնող հորը և մի անարգիր քո մորը, երբոր ծեր է»:


«Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծա, իմաստուն ծնողը նրանով պիտի ուրախանա»:


«Թող որ ուրախանան հայրդ ու մայրդ, և ցնծա ծնողը քո»: 


«Մի աշխատիր հարստանալու. քո այդ հասկացողությունիցը դադարիր: Մի՞թե աչքդ պիտի դնես այն բանին, որ ոչինչ է, որ իրան համար անշուշտ թևեր կշինե, արծիվի պես երկինքը կթռչի»:


«Տերից է մարդու քայլերի հաջողությունը, ուրեմն մարդն ինչ է հասկանում իր ճանապարհը»:


«Երիտասարդների զարդը իրենց ուժն է, և ծերերի փառքը՝ ալևորությունը»:


«Տիրոջը զզվելի են ամեն գոռոզամիտներ, անշուշտ որ նրանք անմեղ չեն համարվելու»:


«Լավության փոխարեն ով որ չարություն հատուցանե, նրա տանիցը չարիքը չի հեռանա»:


«Աղքատին ծաղր անողը նորա Արարչին է անարգում, ձախորդության վրա ուրախացողը անպատիժ չի մնա»:


«Երկայնամիտը զորավորից լավ է, և իր ոգին զսպողը՝ քաղաք առնողից»:


«Իր խոսքը զսպողը գիտություն գիտե, և ծանրաբարո մարդը խոհեմ է»:


«Ծաղրող է գինին, խռովարար ցքին(օղին). և ամեն ով որ դրանցով մոլորվի՝ իմաստուն չի լինի»:


«Կան որ իրենց հարուստ են ձևացնում, բայց ոչինչ չունեն...»:


«Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել, և այն մարդուն, որ հանճար է ստանում»:


«Որովհետև նրա շահը լավ է արծաթի շահից, և նրա արդյունքը՝ մաքուր ոսկիից»:


«Երեք բան կա, որ ինձ համար զարմանալի են, և չորսը, որոնց չեմ հասկանում.

Արծվի ճանապարհը երկնքի երեսին, օձի ճանապարհը ապառաժի վրա, ծովի մեջ նավի ճանապարհը և մարդիս ճանապարհը աղջկա մոտ:
Այնպես է շնացող կնոջ ճանապարհը. ուտում է և բերանը սրբում և ասում. «Չար բան չեմ արել»:
Երեք բանի տակին դողում է երկիրը, և չորս բան կա՝ նա չի կարող տանել.
Ծառան երբոր թագավոր է, և հիմարը երբոր հացով կշտանա:
Ատելի կինը՝ երբոր ամուսնանա, և աղախինը՝ երբոր իր տիկնոջը ժառանգ դառնա»:


Հ.Գ. «Առակաց գրքից»... Սողոմոն Իմաստուն ...կամ՝ Իմաստու՜ն Սողոմոն...))) 

Շնորհավորում եմ շրջանավարտ բարեկամիս...
Կարծում եմ՝ կհավանես և կգնահատես նվերս Իմաստուն ...)))
Դե, իհարկե «Երգեր են երգում լսողի համար... և ցույց են տալիս տեսնողին))))» 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել