Panorama.am-ը գրում է.

«Մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ ենք արտահայտվել բայց ոչ անհապաղ ընտրություններին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Մենք ժամկետների հետ կապված ունենք շատ հստակ մոտեցում։ Կան անհրաժեշտ քայլեր, որոնք կատարելու համար բավարար ժամանակ պետք է հատկացվի։ Մենք այդ անհրաժեշտ քայլերի մասին խոսել ենք, հիմա բանակցություններին ավելի հստակ կասենք: Ճիշտն այն կլինի, որ ճանապարհային քարտեզի շուրջ գանք համաձայնության»,- ընդգծեց նա։

Հարցին` եթե ՀՀ վարչապետն առաջարկի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մինչև տարեվերջ, ո՞րը կլինի իրենց դիրքորոշումը, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Դա կնշանակի, որ մենք նորմալ Ընտրական օրենսգիրք չպետք է ընդունենք: Պետք է հասարակությանը, քաղաքական ուժերին տրվի հնարավորություն, որպեսզի պատշաճ կերպով պատրաստվեն ընտրություններին։ Սրանք ժամանակ ենթադրող բաներ են:Ոչ թե պետք է ժամանակ ֆիքսել ընտրությունների անցկացման համար, այլ քայլեր, որոնք անհրաժեշտ է կատարել։ Դրա հետ կապված ժամանակը տեսնել՝ դա ինչ է ենթադրում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել