Newmag.am-ը գրում է.

Տրյուֆոյի դաշնակահարի պրեմիերայից հետո, երբ Ազնավուրը բեմ էր բարձրանում և երգում, հանդիսատեսը զարմանում էր՝ կարծելով, որ նրա տեղը դաշնամուրի առաջ է՝ ինչպես ֆիլմում: Նա կինոյից հեռացավ 2006-ին՝ թողնելով կինեմատգրաֆիկ ոչ մեծ, բայց ազեդցիկ ու անմոռանալի ժառանգություն: newmag-ն առանձնացրել է Շանսոնիեի մասնակցությամբ ամենատպավորիչ ֆիլմերը:

«Կրակեք դաշնակահարին»

Ժամանակին կինոքննադատ և արդեն երիտասարդ ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն նկարահանեց իր երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ կիրառելով ընթացքի մեջ փոփոխվող սցենարի մոդելն ու երկար չմտածելով դերասանների ընտրության հարցում։ Շանսոնիեն մարմնավորում է ազգությամբ հայ և բնակությամբ ֆրանսիացի տաղանդավոր երաժիշտ և դաշնակահար Էդուարդ Սարոյանին, ով թաքցնում է իր ինքնությունը Շառլի Կոլեր անվան տակ։ Ռեստորանային կրիմինալն ու անձնական խնդիրները գցում են էկրանային Սարոյան-Կոլերին ֆրանսիական կինոյի ամենագայթակղիչ կանանցից մեկի՝ Միշել Մերսյեի գիրկը, իսկ դերասանների այսօր արդեն դասական դարձած անկողնային ռետրո-կադրը խորհրդանշում է Ազնավուրի կինոկարիերան։ Բացի սիրային պատմություններից Տրյուֆոն ստեղծել է հետապնդումներ և կրակոցներ, սակայն իր նուարն ավելի շատ նմանակում է ամերիկյան գանգսթերական ֆիլմերը, նորալիքյան, տիպիկ ֆրանսիական և զվարճալի-երաժշտական կերպով։

Related image

«Արարատ»

Կանադահայ Ատոմ Էգոյանը նկարահանել է Եղեռնի մասին ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ թողնելով իր ֆրանսադասական գործընկերոջ ստեղծած հերոսի անունը՝ Էդուարդ Սարոյան, ում կրկին մարմնավորում է Ազնավուրը։ Այս միաժամանակ ներընտանեկան և համահայկական տխուր, էմոցիոնալ և սուր թեման վերածվել է քաոտիկ պատմության, խաչվող սյուժեների և ազգային իդենտիֆիկացիայի՝ իրական փաստերի հիման վրա։ Հավատարիմ մնալով իր ոճին՝ Էգոյանը չի ստեղծել էպիկ պատմություն, այլ նկարել է նուրբ հոգեբանական դրամա, հյուսված անցյալից և ներկայից, որտեղ գլխավոր դերակատարներից մեկի հայ լինելը հայտնի փաստը օգնել է ֆիլմի մասամբ հայկական լինելուն։

Image result

«Սատանան և տասը պատվիրանները»

Տրագիկոմիկ նովելների շարքը ֆրանսիական կինոյի աստղերի մասնակցությամբ տեղ-տեղ ծաղրում, իսկ որոշ նովելներում տրագիկ երանգով է խոսում տասը պատվիրանների մասին։ Ազնավուրի հերոսը սեմինարիստ է, ով հանուն վրեժի հրաժարվում է հոգևորականի կարգավիճակից, որպեսզի պատժի տեղացի թմրավաճառ-կավատին, որը նպաստել է հոգևորականի քրոջ մահվանը։ Միամիտ տարրեր պարունակող կարճ պատմությունների սոցիալ-փիլիսոփայական շարքը բավականին հաճախ ցուցադրվում էր սովետական հեռուստաալիքներով՝ Ալեն Դելոն, Լուի դը Ֆյունես և Ազնավուր սիրված և հայտնի անունների շնորհիվ։

Image result

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել