Դեռևս հուլիս ամսին Microsoft-ը զգուշացրել էր Skype-ի (7.x) դասական տարբերակի օգտատերերին դրա սպասվող կասեցման մասին: Սկզբնապես ծրագրված էր սեպտեմբերի 1-ին անջատել հնացած ծրագիրը, սակայն արդյունքում օգտատերերը մի փոքր ժամանակ ստացան այն թարմացնելու համար՝ գրում է internetua.com-ը։

Համակարգիչների վրա Skype 7-ի անջատման նոր ամսաթիվը 2018թ․ նոյեմբերի 1-ն է, սմարթֆոնների և պլանշետների վրա՝ նոյեմբերի 15-ը։

Չնայած հետաձգմանը, օգտատերերին առաջարկվում է արդեն հիմա անցնել Skype 8 տարբերակին աշխատանքի մեջ ընդհատումներից խուսափելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել