Ֆինլանդիայի Թուրքույի համալսարանի գիտնականները հրապարակել են հետազոտության արդյունքներ, որոնք պարունակում են 5 տարվա ընթացքում կույր աղիքի բուժման մանրամասներ։ Բուժումը կատարվել է 2 եղանակով՝ վիրահատությամբ և հակաբիոտիկներ օգտագործելով։ Արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 530 մարդ, որոնցից 257-ը բուժվել է դեղահաբերի միջոցով։ Առաջին 3 օրը նրանց ներարկել են էրտաբեն հակաբիոտիկ դեղամիջոց, այնուհետև 1 շաբաթ շարունակ նրանք խմել են մետրոնիդազոլ և դևոֆլոկսացին։ Կամավորները 5 տարի շարունակ գտնվել են բժիշկերի վերահսկողության տակ։ Պարզվել է, որ բորբոքային պրոցեսի կրկնման հավանականությունը 5 տարվա ընթացքում կազմել է 39%։

Հետազոտության արդյունքները փաստում են կույր աղիքի բորբոքումը առանց վիրահատության բուժելու հնարավորությունների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել