Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասքի կարողությունն ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին, նվազել է 3,5 մլրդ դոլարով, գրում է Bloomberg-ը:

Մասքը կորցրել է 1,5 մլրդ դոլար այն մասին հաղորդագրություններից հետո, որ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների դաշնային հանձնաժողովն իր դեմ դատական հայց է ներկայացրել: Tesla-ի ղեկավարին մեղադրում են բաժնետերերին մոլորեցնելու մեջ՝ ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու մասին հայտարարության հետ կապված:

Ցուկերբերգը մեկ օրում 2 մլրդ դոլարից է զրկվել, երբ Facebook-ը խոստովանեց սոցկայքում անվտանգության հետ կապված խնդրի մասին, որը շուրջ 50 մլն օգտահաշվի հետ է առնչվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել