operativ.am-ը գրում է

Շվեյցարիայում քաղաքացուն կբանտարկեն այն բանի համար, որ նա աղբը ճիշտ ձևով չի թափել: Այս մասին հայտնում է 20 minutes-ը:

Ըստ աղբյուրի՝ տղամարդն այս խախտումը կատարել է 2017 թվականի նոյեմբերին: Նա աղբը լցրել է դրա համար չնախատեսված պարկի մեջ ու այն փողոցում դրել ոչ ճիշտ օրը: Սպասարկման աշխատակիցներին հաջողվել է պարզել այդ անձի ինքնությունն ու նրան 150 դոլարի չափով տուգանք նշանակվել:

Նախնական տեղեկություններով՝ տուգանքը չի վճարվել, այդ պատճառով տղամարդը 2 օրով կարող է բանտարկվել:

Նշվում է, որ տղամարդու բանտարկության մասին որոշումն արդեն կայացված է, այժմ փորձում են պարզել նրա գտնվելու վայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել