operativ.am-ը գրում է

ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհուրդը ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովի ծառայության ժամկետը երկարացրել Է ևս երեք տարով:

Այդ մասին, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը հայտնել են ՀԱԿ-ի մամուլի բյուրոյում: «ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնը ղեկավարի պաշտոնում ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Պետրովիչ Նովիկովի գտնվելու ժամկետը երեք տարով երկարացնելու (մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը) վերաբերյալ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի որոշումը սեպտեմբերի 28-ին ընդունվել Է Դուշանբեում»,-նշել են մամուլի բյուրոյում:ՀԱԿ-ն ստեղծվել Է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի 2000 թվականի հունիսի 21-ի որոշմամբ՝ միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ դրսեւորումների դեմ պայքարում Համագործակցության երկրների պատկան մարմինների փոխգործակցության կոորդինացումն ապահովելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել