Դուք սիրահարված եք, սակայն չգիտեք՝ արդյոք ձեր տղամարդը ձեզ իսկապես սիրո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե նա ցուցաբերում է այս 7 վարքագծերը, ապա նա հաստատ ձեզ սիրում է:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 նշան, որ ձեր տղամարդն իսկապես ձեզ սիրում է:

1. Նա քեզ հետ լավ է վարվում

Եթե տղամարդն իսկապես սիրում է, նա կարևորում է քո զգացմունքները, կարիքներն ու ցանկությունները: Նա դրանք կարևորում է այնպես, ինչպես կկարևորեր իր սեփականները և փորձում է իրագործել դրանք:

2. Նա քեզ ժամանակ է տրամադրում

Նա փորձում է քեզ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել, երբ ազատ է լինում, նախընտրում է քեզ հետ լինել: Նա ձգտում է այնպես անել, որ տոնական օրերին դուք նույնպես միասին լինեք:

3. Նա ձեզ դարձնում է իր առաջնահերթությունը

Դուք միշտ նրա մտքում եք: Նա խորհրդակցում է ձեզ հետ կարևոր որոշումներ կայացնելիս, իսկ խոսելիս էլ օգտագործում է «մենք» «ես»-ի փոխարեն և ակնհայտորեն ներառում է ձեզ իր ապագայի պլաններում:

4. Նա հոգ է տանում ձեր մասին

Իսկապես սիրող տղամարդը անկեղծորեն ուրախանում է ձեր հաջողությունների համար և հպարտանում ձեզնով: Իսկ երբ դուք խնդիրներ եք ունենում, նա ձեր կողքին է լինում, աջակցում, փորձում լուծել դրանք:

5. Նա ուզում է, որ մարդիկ իմանան ձեր մասին

Նա հասարակության առջև բռնում է ձեր ձեռքը, գրկում: Նա հպարտ է, որ դուք իր հետ եք, ծանոթացնում է ձեզ իր ընտանիքի և ընկերների հետ: 

6. Նա անկեղծ է հարաբերություններում

Նա հավատարիմ է ձեզ և ձեր հարաբերություններին: Նա անկեղծանում է ձեզ հետ, պատմում իրենից, իր անցյալից: Նա չի խաբում և միշտ նախընտրում է ձեզ անկեղծ ասել, թե ինչումն է բանը:

7. Նա ձեզ համար լավագույնն է ուզում

Երբ տղամարդն իսկապես սիրում է ձեզ, նա քաջալերում է ձեզ անել այն, ինչ դուք իսկապես ուզում/սիրում/երազում եք, անգամ եթե դա նշանակում է, որ դուք իրեն ստիպված եք լինելու ավելի քիչ ժամանակ հատկացնել: Նա էգոիստաբար չի մոտենում ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել