Ուսուցչուհին հարցնում է դասարանին.

- Դարպասի վրա նստած են երեք ճնճղուկ: Դուք կրակում եք դրանցից մեկի վրա: Քանի՞ ճնճղուկ մնաց այնտեղ կանգնած: Այ, հենց դու, Սուրեն, հենց դու էլ կպատասխանես:

- Ոչ մի հատ էլ չի մնա: Մնացածը կթռչեն կրակոցից հետո:

- Ոչ: Ճիշտ պատասխանը 2-ն էր, սակայն քո մտքի թռիչքն ինձ շատ դուր եկավ: Այդ պահին Սուրենն ասաց.

- Ես նույնպես Ձեզ հարց ունեմ, ընկեր Ալավերդյան:

- Ապա, լսում եմ:

- Նստարանին նստած են երեք կին: Նրանք պաղպաղակ են ուտում: Կանանցից մեկը համեստորեն լիզում է այն, երկրորդը այն կծելով է ուտում, իսկ երրորդն արդեն ագահաբար լիզում է փայտիկը: Ո՞վ է նրանցից ամուսնացած:

Ուսուցչուհին կարմրեց և պատասանեց.

- Դե երևի նա, ով ագահաբար լիզում է փայտիկը:

- Ոչ, ընկեր Ալավերդյան: Ամուսնացած է նա, ում ձեռքին ամուսնական մատանի կա, սակայն Ձեր մտքի թռիչքն ինձ նույնպես դուր եկավ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել