«Երբ է, ի վերջո, կա­յանալու Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հան­դիպումը: Դարաբա­ղյան հիմնահարցի շուրջ վերջին ամիսների քաղաքականությունը նման հեռանկարի հույս չի տալիս: Այդուհան­դերձ, հնարավո՞ր է նման հանդիպում, հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Իրատե­սին» ասաց, որ հանդիպման համար նախ որոշակի մթնոլորտ պետք է ապահովել: «Դեռևս այդ մթնոլորտը չկա,- շեշտեց Քոչարյանը:- Հանդի­պումը չի կայանում շատ պարզ պատ­ճառով՝ Ադրբեջանն իր պարտականությունները չի կատարում, չի ձգտում հարցը կարգավորել»:

Նախկինում էլ նման ձգտում չուներ Ադրբեջանը, սակայն ղեկավարնե­րի հանդիպումներ լինում էին: Այս դիտարկմանը Շավարշ Քո­չարյանը հակադարձեց. «Այո´, նախկինում էլ Ադր­բեջանը չէր կատարում իր պարտավորությունները, դրա համար էլ հանդիպումներն ար­դյունք չէին տալիս:
Բայց այդ հանդիպումները պետք է երկու հարթու­թյան մեջ դիտարկել. Առաջինը՝ առաջընթաց բանակցային գործընթացում, որն արդեն տասնյակ տարիներ չի արձանագր­վում Ադրբեջանի կեցվածքի պատճա­ռով: Երկրորդը վերաբերում է եռանախագահների առաքելությանը, այն է՝ թույլ չտալ ռազմական գործողություն­ների վերսկսում, որպեսզի կայունու­թյունը պահպանվի: 
Եթե այս երկու հարթությունները դիտարկենք, կտես­նենք, որ համանախագահների վերջին հանդիպումները, շեշտադրումները երկրորդ դիրքորոշմանն են միտված»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել