Երեկ մի հետաքրքիր բանա եղել, որի մասին բոլորը լռեցին։
Ուրեմն՝ ինձ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ կայքերից մեկը շատ շտապ, արագի մեջ նյութ հրապարակեց, թե բա՝ Գյումրիում մի տղա ուզումա իրան երկրորդ հարկից քցի, ու դեպքի վայր է հասել Շիրակի մարզպետը։
Նկարը բացի, տեսնեմ ի՞նչ․ բարձրությունը էնքանա, որ էդ տղան մի քիչ նորմալ թռներ, կարողա հետո շորերը թափ տար, գնար տուն։)))
Մի երկու ժամ հետո, թե բա՝ օ՜, ոչ, Շիրակի մարզպետը փրկեց այդ տղային մահանալուց, օ՜, փրկիչ ու հրաշք։
Մի քիչ մեծավարի պահեք ձեզ էլի, կամ էլ գոնե էդ տղուն խնդրեիք՝ իրան գոնե 5-րդ հարկից քցելու փորձ աներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել