Այս տարվա օգոստոսին Չինաստանում կառուցվեց նոր մեդիա կենտրոն։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե այս երկնաքերի արտաքին տեսքը չզարմացներ մարդկանց։ Համացանցի օգտատերերին հետաքրքիր էր, թե մարմնի ո՞ր հատվածով էր մտածում ճարտարապետն այս երկնաքերը կառուցելիս։ Մեդիա կենտրոնի բացումը նախատեսված է աշնանը, սակայն արդեն հիմա երկնաքերի մասին հարյուրավոր մեկնաբանություններ են արվում սոցցանցերում։ Ճարտարապետները պնդում են, որ շենքը կրկնում է Գուանսի գավառի սարերը, սակայն համացանցի օգտատերերը տեսան ավելին, քան բնության կրկնօրինակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել