ԱՄՆ Տեխաս նահանգում 29-ամյա տղամարդ է ձերբակալվել, որը ծեծել է իր դստերը, այնուհետև սոսնձել է նրա աչքերն ու բերանը։ Այս մասին հաղորդում է FOX32-ը։

Սեպտեմբերի 16-ին Օդեսա քաղաքի ոստիկանները եկել են կանչի հետքերով, որտեղ կինը պատմել է, որ իր մեկ տարեկան դստեր հայրը սկզբում ծեծել է երեխային, իսկ հետո սուպերսոսնձով սոսնձել է երեխայի բերանն ու աչքերը։

Ջոն Լի Կարտերին հաջողվել է բռնել Էլ–Պասո քաղաքի մոթելներից մեկում։ Ներկայումս նա կալանքի տակ է գտնվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել