Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտելով այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այցելեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Վարդան տաճար և ներկա գտնվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից մատուցվող աղոթքին։ Վեհափառի և թեմակալ առաջնորդ հայր Դանիելի կողմից հնչեցին ողջույնի խոսքեր՝ ուղղված պաշտոնական պատվիրակությանը և հավատավոր ժողովրդին։ ՀՀ վարչապետն իր հերթին պատասխան խոսքով դիմեց հոգևոր դասին և ներկա ժողովրդին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել