Panorama.am-ը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մեխանիզմներ կան՝ և ցանկալի, և անցանկալի։ «Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով, արտահերթ ընտրությունների անցկացումն  ավելի շատ կախված է ոչ թե իշխանությունների պահվածքից, այլ ՀՀԿ-ի։

«Օրինակ, վարչապետը կարող է հրաժարական տալ, հետո  50 հազար մարդ շրջափակում են Ազգային ժողովի շենքը, երկու շաբաթ շարունակ նիստ չի կայանում, տեղի է ունենում արտահերթ ընտրություն։ Սա ամենաանցանկալի տարբերակն է, որովհետև ինչ որ առումով լեգիտիմության խնդրի կլինի, դրսից ցնցումների խնդիր կլինի»,- որպես մեկ տարբերակ նշեց վերլուծաբանը։

Նա նշեց, որ խնդիրը կարող է կարգավորվել բանակցությունների միջոցով, այսինքն բոլոր քաղաքական ուժերն ընդունում են, որ ԱԺ ցրելը ու նոր ԱԺ ունենալը պետական շահերից է բխում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել