Ենթաստամոքսային գեղձի բորբոքումը՝ պանկրեատիտը, բավական տարածված հիվանդություն է: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ սուր պանկրեատիտը կարող է վերածվել քրոնիկականի, ինչն իր հերթին մեծացնում է մի խումբ հիվանդությունների զարգացման հավանականությունը՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն և այլն: Առողջ սննդակարգը խնդրի կանխարգելման միջոցներից մեկն է: Այս մթերքը կարող է օգնել պահպանել այս օրգանի առողջությունը:

Քրքում: Քրքումը հակաբորբոքային ազդեցություն ունի, խթանում է ինսուլինի արտադրությունը: Այն կարող է օգնել նաև կանխարգելել քարերի առաջացումը՝ պանկրեատիտի զարգացման ռիսկի գործոններից մեկը:

Բալ: Բալը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:

Հնդկաձավար: Հնդկաձավարն անփոխարինելի մթերք է, որը հարուստ է մանրաթելերով, սպիտակուցներով, հակաօքսիդանտներով: Այն նպաստում է նյութափոխանակության կարգավորմանն ու օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը:

Սպանախ: Առողջ սննդակարգի ևս մեկ բաղադրիչ, որը նպաստում է ենթաստամոքսային գեղձի առողջության պահպանմանը:

Կիտրոն: Կիտրոնը, ինչպես նաև մյուս ցիտրուսային մրգերը կարող են լավացնել ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Դրանք նպաստում են ֆերմենտների սինթեզմանը, որոնք մասնակցում են սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի մշակմանը:

Բրոկոլի: Բրոկոլին նյութեր է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են պաթոգեն ազդեցությունից: Բրոկոլին հարուստ է նաև K, C վիտամիններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել