![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Կարկտահարությունից տուժած գյուղացիների օգնության համար առայժմ փոխանցվել է ընդանենը մեկ մլն. դրամ, այդ գումարն էլ փոխանցել է միայն մեկ գործարար: Փաստորեն մեր գլուխգովան, ազգասեր, հայրենասիրական ճառեր, կենացներ ասող մեծահարուստներից միայն մեկն է արձագանքել գյուղնախարարի կոչին: Անշուշտ, այս գործին պետք է լծվեն նաեւ քաղաքական-հասարակական ուժերը, կուսակցությունները, պետական, մասնավոր ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները, բոլորը...
Այս մի դեպքով կոչը հասկացանք, սակայն պետք չէ սպասել եղանակի քմահաճույքին ու նոր խառնվել իրար... Հաստատ հիմնադրամ է պետք, ընդ որում օգնել դրամով եւ ոչ թե պահեստներում մնացած, ինչ-որ մարդկանց պատկանող փչացած կամ չվաճառվող ապրանքները իրացնելու համար տրվող օգնությամբ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/316041221859869?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




