Տղամարդը, որին Ալեքսանդր Սմիթ են անվանում, ApexTV–ի YouTube–ալիքում պատմել է, թե ապագայում ինչի հետ է բախվելու մարդկությունը։
Ինքնակոչ «ժամանակի ճանապարհորդը», որի դեմքը դիմակով ծածկված է, հայտարարել է, որ 80-ականներին մասնակցել է ԿՀՎ–ի գաղտնի գիտափորձերին։ Արդունքում նա եղել է ապագայում և հիմա իր պարտքն է համարում պատմել մարդկանց, թե ինչ ակնկալեն,– գրում է Daily Star-ը։
Սմիթը պնդում է, որ ապագայում պետք է սպասենք ամենատարբեր տեխնոլոգիաների հայտնվելուն։ Երկիրը լցվելու է արհեստական բանականությամբ ռոբոտներով, թռչող մեքենաներով և այլմոլորակայիններով։
Նա նաև ասել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմն այնուամենայնիվ սկսվելու է 100 տարի անց՝ 2118 թվականին։ Սկիզբը լինելու է ԱՄՆ–ի և Հյուսիսային Կորեայի միջև հակամարտությունը։ Աստիճանաբար այլ երկրներ են մտնելու դրա մեջ, այդ թվում՝ Ռուսաստանը։ Նա կանգնելու է ԿԺԴՀ–ի կողքին։
«Սահմաններն անիմաստ կդառնան, իսկ մարդիկ կսովորեն սիրել և գնահատել կյանքը և վնաս չպատճառել մերձավորին»,– ամփոփել է Սմիթը։