ՀԱՀ-ում տղամարդը չորս օր ապրել է գանգում գտնվող 10 սմ երկարությամբ ածելիով, հաղորդում է Daily Mail-ը:

Միջադեպը Յոհանեսբուրգ քաղաքում է տեղի ունեցել: 25-ամյա աֆրիկացին բարում ծեծկռտուքի կենտրոնում է հայտնվել ընկերոջը պաշտպանելիս, և հակառակորդը ածելին մխրճել է նրա ակնակապիճի մեջ: Դրանից հետո նա գնացել է տուն և քնել, իսկ հետո, ընկերների հորդորով, բժշկի դիմել:

Նա չէր էլ հիշում, թե ինչ է կատարվել, պարզապես բողոքել է գլխացավից և ձախ աչքում տհաճ զգացողությունից:

Ռենտգենային հետազոտությունը ցույց է տվել, որ ածելին, ոչ մի կարևոր երակ չի վնասել:

Վիրահատությունը բարեհաջող է անցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել