Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» մամուլի ծառայությունը նոր տեղեկություններ է հաղորդել թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին: Նրանց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ըստ arsenal.com-ում տեղ գտած հայտարարության՝ այս պահին առայժմ հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը լիգայի Գավաթի 3-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ խաղին:

Ակումբի բժշկական անձնակազմը շարունակում է հսկողության տակ պահել ֆուտբոլիստին ու գնահատել նրա վիճակը:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը աջ սրունքի վնասվածք էր ստացել ԵԼ խմբային փուլի առաջին տուրի՝ «Վորսկլայի» հետ խաղում (4-2):

Վնասվածքի պատճառով նա արդեն մեկ խաղ բաց է թողել՝ ԱՊԼ-ի 6-րդ տուրի հանդիպումն «Էվերթոնի» հետ (2-0):

Լիգայի Գավաթի խաղը «Բրենտֆորդի» հետ կկայանա սեպտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել