Մինչ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ընթանում էին քաղաքապետի ընտրություններ, և նոր քաղաքապետը ստանձնում էր քաղաքի ղեկավարի պարտականությունները, այդ ընթացքում Բաքվում տեղի ունեցող մի քանի միջադեպերի արդյունքում ժողովուրդը սկսում է պահանջել քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովի հրաժարականը։

Խնդիրն այն է, որ սեպտեմբերի 23-ին Բաքվում տեղացած անձրևի հետևանքով քաղաքի մեծ մասում ջրհեղեղ էր, և քաղաքն անցել էր ջրի տակ, որի արդյունքում բնակիչներն ահռելի վնասներ են կրել՝ շենքերի փլուզում և այլ վնասներ։ Դրա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում խոշոր հրդեհներ էին բռնկվել, որոնց մարումը մի քանի ժամ էր տևել։ Դրան գումարած՝ քաղաքին հարակից սարերից մեկից հրաբուխ էր ժայթքել, որը կրկին մեծ վնասներ էր հասցրել։

Այս օրերի ընթացքում մեծ աղմուկ է բարձրացել քաղաքապետի դեմ, քանի որ նույնիսկ ջրհեղեղի հետևանքները և խնդիրները լուծում չեն ստացել։ Համացանցում քննարկվում է բարձրացնել Հաջիբալա Աբութալիբովի հրաժարականի հարցը, քանի որ մի շարք քաղաքացիներ պարզապես ցանկանում են վռնդել նրան այդ պաշտոնից։ Դրան գումարած՝ ադրբեջանցի ծաղրանկարիչները մի շարք նկարներ են հրապարակում, որտեղ ծաղրում են քաղաքապետին՝ նրան անվանելով Հաջինապոլեոն, կոյուղաջրի աշխատակից և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել