Աշուն-ձմեռ եղանակային ընթացքը հաճախ է ուղեկցվում մրսածությամբ և գրիպով, որը բերում է իր հետ նաև անտանելի հազ: Դեղատներում կան բազմաթիվ դեղամիջոցներ, սակայն դրանք միայն այդ պահին են թեթևացնում:

Առաջարկում ենք ձեզ մի տնական բաղադրատոմս հազի դեմ պայքարելու համար, որը ակնթարթորեն և երկար ժամանակով թեթևացնում է նաև մրսածության ախտաշանները: Բացի այդ՝ այս դեղամիջոցը թույլ է տրվում օգտագործել նաև փոքրերին:

Տնական միջոց հազի դեմ

Հարկավոր է

  • 2 թ/գ կիտրոնի հյութ
  • 1 թ/գ մեղր
  • 0,5 բաժակ ջուր
  • 1 թ/գ շաքարավազ
  • 0,5 թ/գ աղացած իմբիր
  • 0,5 թ/գ սխտորի փոշի

Պատրաստումը

  1. Բոլոր բաղադրիչները, բացի ջրից, լցրեք բլենդերի մեջ և խառնեք: Պետք է ստացվի բավականին թանձր մածուկ:
  2. Դրանից հետո ավելացրեք ջուրը, խառնեք, լցրեք փոքրիկ կաթսայի մեջ և դրեք կրակին:
  3. Հասցրեք եռման աստիճանի և եփեք այնքան, մինչև զանգվածը կթանձրանա:
  4. Քաղցրավենիքի կամ հատուկ փոքրիկ կաթիլանման ձևամանների մեջ լցրեք զանգվածից:
  5. Օգտագործեք օրական 2–3 կաթիլ և հազն ու մրսածությունը պարզապես կչքվեն:
  6. Այս տնական դեղամիջոցն անպայման կօգնի ձեզ, քանի որ դրա բաղադրության մեջ կա իմբիր, որն ամրացնում է իմունիտետը, սխտոր, որն օժտված է հակաբակտերիալ հատկություններովերով, մեղր, որն անտիսեպտիկ միջոց է, և կիտրոն, որը հզոր կերպով պայքարում է տարբեր սեզոնային հիվանդությունների դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել