Ոգելից ըմպելիք օգտագործելու պատճառվ աշխարհում տարեկան շուրջ երեք միլիոն մարդ է մահանում: Դա ավելին է, քան զոհվում են ՁԻԱՀ-ից, բռնությունից և վթարներից: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է  MedicalXpress-ը:

Մասնագետների խոսքով`ոգելից ըմպելիքները 20 մահից մեկի պատճառն են: Այս պարագայում հաշվի է առնվում հարբած վիճակում ավտոմեքեա վարելը, բռնությունը և բազմաթիվ հիվանդությունները, ներառյալ` սիրտ-անոթային համակարգի: Բացի այդ՝ ալկոհոլը բարձրացնում է ՄԻԱՎ-ով, թոքախտով և թոքաբորբով հիվանդանալու հավանականությունը:

Ալկոհոլի հետ կապված մահերի երեք չորրորդը տղամարդկանց է բաժին ընկնում: Խոսքը հիմնականում 20-29-ամյա երիտասարդներին է վերաբերում (13,5 տոկոս):

Ըստ ԱՀԿ-ի`շուրջ 237 մլն տղամարդ և 46 մլն կին տառապում են ալկոհոլային կախվածությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել